Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 12:29
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային մրցաշարերի հանդիպումները: D խմբի վերջին` 3-րդ տուրի խաղերում Անգլիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն: Հանդիպման կիզակետում էր 62-րդ րոպեն, երբ մրցավարը չհաշվեց ուկրաինացի Մարկո Դևիչի Ջո Հարտի դարպասը խփած գնդակը:
Շվեդիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի թիմի նկատմամբ:
Այսպիսով,Անգլիայի հավաքականը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: Ապա հաջորդում են Ֆրանսիայի (4), Ուկրաինայի, Շվեդիայի (երկուսն էլ` 3-ական միավոր) ներկայացուցիչները:
1/4 եզրափակիչում կմրցեն Անգլիայի և Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:
Տեխնիկական արդյունքներ
Անգլիա – Ուկրաինա՝ 1:0
Ուեյն Ռունի, 48
Շվեդիա – Ֆրանսիա՝ 2:0
Զլատան Իբրահիմովիչ, 45, Սեբաստիան Լարսոն, 90






Facebook
Tweet This
Email This Post
