Օտար լեզուներից 32 քսան է արձանագրվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 14:42

Հրապարակվել են հունիսի 15-ին տեղի ունեցած 6 օտար լեզուների գնահատականները:

Անգլերենից  քննություն է հանձնել հայտագրված 8173 դիմորդներից 7816-ը, 357-ը բացակայել է: Քննական միջին գնահատականը 13,2 է:

17,5-20 միավոր է ստացել 1092 դիմորդ(14 տոկոսը), որոնցից 23-ը քսան միավոր է ստացել: 2992 դիմորդ ( 38,3 տոկոսը) ստացել է 13,5-17,25 միավոր:  7,5-13,25 է վաստակել 3097 դիմորդ (39,6 տոկոսը): Անգլերենից անբավարար է ստացել 635 դիմորդ կամ 8,1 տոկոսը:

Գերմաներենից քննություն է հանձնել 509 դիմորդ, 12-ը չի ներկայացել քննությանը:  Միջին միավորը 14,4 է:  137 դիմորդ (26,9 տոկոսը) վաստակել է 17,5-20 միավոր, որոնցից 4-ը` քսան:  13,5-17,25 է վաստակել 185 դիմորդ (36,3 տոկոսը) և 7,5-13,25` 165 դիմորդ (32,4 տոկոսը): 22 դիմորդ (4,3 տոկոսը) անբավարար է ստացել:

Ֆրանսերենից քննությանը մասնակցել է 434 դիմորդ, 13-ը բացակայել է:Միջին գնահատականը 14,3 է: 113 դիմորդ (26 տոկոսը) ստացել է 17,5-20 միավոր, որոնցից 3-ը` քսան: 13,5-17,25 է ստացել 149 դիմորդ (34,3 տոկոսը), 7,5-13,25` 146 դիմորդ (33,6 տոկոսը), 26 դիմորդ էլ (6 տոկոսը) կտրվել է:

Իսպաներենին հայտագրված 25 դիմորդներից մասնակցել են 24-ը: Միջին գնահատականը 17,9 է, 1 քսան է արձանագրվել, կտրվողներ չկան:

Իտալերենից 4 դիմորդ է քննություն հանձնել: Միջին գնահատականը 15,4 է, ոչ մեկը քսան կամ անբավարար  չի ստացել:

Պարսկերենից էլ քննություն է հանձնել 5 դիմորդ, 1-ը քսան է ստացել, միջին գնահատականը 16,4 է: Անբավարար ստացողներ չեն եղել:

 

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply