ԲՀԿ -ն այդպես էլ չի հայտնել՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 11:22
Ազգային ժողովն այսօր` հունիսի 20-ին, նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվելու է կառավարության հիմնական ծրագիրը: Բացի այդ առաջին նիստում կուսակցությունները պետք է հստակեցնեն իր դիրքորոշումը` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, արդյոք ընդդիմությո՞ւն են, թե` իշխանությո՞ւն:
Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նիստում որոշվել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Մինչ այդ Կառավարության ծրագրին դեմ են արտահայտվել նաև կոալիցիայի(ՀՀԿ–ՕԵԿ) մաս չկազմող ԱԺ մնացած խմբակցությունները։
ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ ընդդիմադիր են:
Նիստի ընթացքում առաջինը հանդես է եկել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, դրան հետևել է ՀԱԿ ներկայացուցչի ելույթը. ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես նշել է, որ ՀԱԿ-ը ընդդիմություն է: Վերջում ելույթ է ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և հայտարարել կուսակցության ընդդիմադիր լինելու մասին: ԲՀԿ ներկայացուցիչները, խախտելով ԱԺ կանոնակարգը, այդպես էլ չեն հայտնել՝ ընդդիմություն են, թե իշխանություն:






Facebook
Tweet This
Email This Post
