Վաղը Սիրահարների այգում Փախստականի միջազգային օրվան նվիրված միջոցառում տեղի կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2012 11:59

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ վաղը` հունիսի 21 -ին ժամը 18:00–20:00 -ին «Սիրահարների այգում» (ք. Երևան, Բաղրամյան 21) տեղի կունենա միջոցառում նվիրված Փախստականի միջազգային օրվան:

Սույն միջոցառման կազմակերպումն ու անցկացումը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը փախստականների խնդիրների վերաբերյալ, հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել փախստականների ունեցած ներդրումը մեր հասարակությանը, ինչպես նաև ցույց տալ, որ, չնայած տարբեր ռասսայական, մշակութային, կրոնական, սեռական ու ազգային պատկանելիության ու մաշկի գույնի, մենք բոլորս իրար նման ենք և ունենք գրեթե նույն իրավունքները:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցկացնել խոհարարական մրցույթ, որի ժամանակ Հայաստանում գտնվող տարբեր երկրներից ժամանած փախստականներն ու ապաստան հայցողները կպատրաստեն ու միջոցառման մասնակիցներին կհյուրասիրնեն իրենց երկրների ազգային ճաշատեսակները: Նրանցից լավագույններին, որոնք կընտրվեն հանդիսատեսի կողմից, կշնորհվեն մրցանակներ, մյուսները կստանան խրախուսական պարգևներ: Ողջ ընթացքում միջոցառման մասնակիցներին ու այգու այցելուներին կբաժանվեն փախստականների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: ՀԿԽԸ կամավորների միջոցով ներկաները նաև հնարավորություն կունենան մասնակցելու իրազեկման ինտերակտիվ յուրօրինակ միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ ՓԳՀ և փախստականների հետ աշխտող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply