Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2009 14:44

Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Նախավերջին`  8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը` 6,5 միավոր:

Առաջատարից կես միավորով ետ են մնում 16 շախմատիստներ: Նրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply