Ճապոնիան հաշվում է «Գուչոլ» թայֆունի պատճառած վնասները (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 10:10

Երկրի կենտրոնական հատվածով ու հյուսիս-արևելքով անցած ավերիչ թայֆունի պատճառով մեկ մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել, 16-ամյա մի աղջիկ էլ համարվում է անհետ կորած:

«Գուչոլ»  թայֆունը, որը երեկ գրոհել էր Ճապոնիայի վրա, այսօր շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոս: Այն ավերել է 100 տուն, 300 հազար շինություն հոսանքազրկվել է, երկրում դադարեցվել են ավիահաղորդակցությունն ու երկաթուղային փոխադրումները:

Թայֆունի պատճառով մահացել է 53-ամյա մի տղամարդ, որը զոհվել է տան փլատակներում, իսկ 16-ամյա աղջիկը, որին անհետ կորած են համարում, ափերից դուրս եկած գետն է քշել-տարել:

Տեղեկացնում են, որ Ճապոնիայի վրա մեկ այլ` «Թալիմ» թայֆունն է գրոհում:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply