Ջոնի Դեպն ու Վանեսա Պարադին բաժանվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 5:38

Հոլիվուդյան զույգի մամլո քարտուղարը պաշտոնապես հաստատել է լուրը. քաղաքացիական զույգը բաժանվել է:

«Կարիբյան ծովի ավազակները»  ֆիլմի աստղն ու նրա կինը` մոդել, երգչուհի ու դերասանուհի Վանեսա Պարադին հաստատել են իրենց բաժանության մասին լուրը,  ինչն, ի դեպ, քննարկվում է մամուլում վերջին կես տարում:

«Զույգը բաժանվել է` պահպանելով բարեկամական հարաբերությունները: Խնդրում ենք հարգել նրանց անձնական կյանքը», -ասվում է աստղային զույգի ներկայացուցչի հայտարարության մեջ:

49-ամյա Դեպն ու 39-ամյա Պարադին միասին էին 14 տարի: Նրանք համատեղ 2 երեխա ունեն` 13-ամյա Լիզի-Ռոուզն ու 9-ամյա Ջեկը:

Լուրեր կան, որ բաժանության պատճառը Դեպի սիրավեպն է  Ամբեր Հյորդի հետ: Դեպն Ամբերի հետ նկարահանվել է «Ռոմային օրագիր» ֆիլմում:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply