Վրաստանի առաջին նախագահի որդին վերադառնում է խորհրդարան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 24, 2009 15:27
Վրաստանի առաջին նախագահի որդին, ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության առաջնորդ Կոնստանտին Գամսախուրդիան որոշել է վերադառնալ խորհրդարան.այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Նա առայժմ միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ով հայտարարել է մանդատի վերականգնման իրավունքից օգտվելու մտադրության մասին, որից նա հրաժարվել էր 2008 թ-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
2008 թ-ի հունիսին 12 ընդդիմադիր քաղաքական գործիչները հրաժարվեցին պատգամավորական մանդատներից, հայտարարելով, որ 2008 թ-ի մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի վերջին սահմանադրական փոփոխություններ կատարեց, որով ընդդիմադիրները կարող էին վերականգնել իրենց տեղերը խորհրդարանում:
«Ես մտադիր եմ մոտ ապագայում գրավոր դիմել խորհրդարանի նախագահին մանդատի վերականգնման համար», – լրագրողներին ասել է Գամսախուրդիան :
Նա ասել է, որ իր խորհրդարան վերադառնալու հիմնական պատճառներից մեկը բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հանգամանքների հետաքննության գծով հատուկ հանձնաժողովի ստեղծումն է:
Մանդատի վերականգնման իրավունքն ունեցող ընդդիմության մյուս 11 ներկայացուցիչները դեռեւս չեն ցանկանում հետեւել Կոնստանտին Գամսախուրդիայի օրինակին:






Facebook
Tweet This
Email This Post
