Ճանապարհատրանսպորտային պատահար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2012 23:49

Հունիսի 19-ին, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 8֊րդ կմ֊ում “ԲՄՎ” մակնիշի 11 ՕՕ 651 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. անհրածեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձել ճանապարհից: Տեղի ուժերով անձը չպարզված քաղաքացին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply