Դատարանը թույլատրել է Մարսելում Ֆրանսիայի ամենամեծ մզկիթը կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 20:30

Մարսելի վճռաբեկ դատարանն այսօր փոխել է  որոշումը, որի համաձայն  արգելվում էր ամենախոշոր մզկիթի  կառուցումը Մարսելում:

Ավելի վաղ տեղաբնակները կարողացել էին հասնել մզկիթ-տաճարի կառուցման արգելքին` հիմնավորելով, որ այն ճարտարապետական լանդշաֆտին չի ներդաշնակվում, իսկ նախագիծը ենթադրում է  հսկայական տարածք, որտեղ  հավատացյալները կկայանեն մեքենաները:

Նախագծի համաձայն, մզկիթը կտեղավորի 7000 հավատացյալի, կունենա 25մ բարձրությամբ մինարեթ, թեյարան, ռեստորան, գրադարան: Կառույցի  շինարարությունը 22 մլն եվրո կարժենա:

Մարսելում բնակվում է 250 հազար մահմեդական (քաղաքի բնակչության մեկ չորրորդ մասը):

Շինարարությունը սկսվելու է 2013-ին:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply