Մերձմոսկվայում երթուղայինի վարորդը մահացել է ղեկին նստած

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 16:01

Վարորդի սրտի կանգի պատճառով  ուղևորներով լի «Մերսեդես» միկրոավտոբուսը բախվել է ծառին:

Բարեբախտաբար, բացի վարորդից, ոչ ոք չի տուժել:

«41-ամյա Ռոման Կոստրյուկովի մոտ սրտի կանգ է եղել ընթացքի ժամանակ,  ու անկառավարելի ավտոմեքենան բախվել է ծառին»,-ասել են  իրավապահ աղբյուրներից:

Մինչ շատապօգնությունը տեղ կհասներ, տղամարդը մահացել էր, բժիշկներն ընդամենն արձանագրել են մահվան փաստը: Հիմա Պոդոլսկի իրավապահ մարմինները ստուգում են` վարորդը առավոտյան աշխատանքի անցնելուց առաջ համապատասխան բուժզննում անցել է, թե` ոչ:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply