Սամբոյի միջազգային ուշագրավ մրցաշար Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2012 15:25

Երևանում սամբոյի միջազգային ուշագրավ մրցաշար է կազմակերպվելու: Հունիսի 22-24-ը անցկացվելու է Խորհրդային միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 3-րդ միջազգային մրցաշարը: Այն նվիրվելու է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակին:

Առաջնության բացման արարողությունը կկայանա հունիսի 23-ին ժամը 18-ին Հայաստանի խուլերի միության մշակույթի և սպորտի պալատում:

Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքմենստանից, Հունաստանից, Ֆրանսիայից:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply