Էդիկը 1986 թ. ծնված Հարություն Վ.-ն է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:53
Հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1946 թ. ծնված Եղիշե Գ.-ն և հաղորդում տվել, որ մայիսի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի կինոյի տան մոտ իրեն է մոտեցել անծանոթ մի երիտասարդ, ներկայացել որպես Էդիկ և պատվիրել, որ իր «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով գնան Աշտարակ՝ այնտեղից սառնարան բերելու համար, սակայն հասնելով Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 60.000 դրամ` Աբովյանում վերադարձնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո ավտոմեքենայից իջել է՝ իբր սառնարանը բերելու և դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդիկը 1986 թ. ծնված Հարություն Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 15.00-ին, Կոշ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Կտարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
