Միշել Պլատինին գոհ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2012 14:55

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը շարունակվում, ամենահետաքրքիրն դեռևս առջևում է, սակայն ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ գոհ է Լեհաստանում և Ուկրաինայում ընթացող «Եվրո-2012»-ի կազմակերպիչների աշխատանքից: «Նրանք հիանալի են նախապատրաստվել: Շնորհավորում եմ բոլորին: Ֆուտբոլային մթնոլորտը 99 տոկոսով ֆանտաստիկ է: Մինչև մրցաշարի մեկնարկը մի շարք խնդիրներ առաջացան, սակայն Լեհաստանն ու Ուկրաինան արդարացրեցին բոլոր սպասելիքները: Իհարկե, որոշ թերություններ կան, սակայն առանց դրանց հնարվոր չէր լինի»,- ասել է Պլատինին:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply