Մայրն իրենց բնակարանից գտել է հոր թաքցրած ներարկիչն ու թմրանյութը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:49
Հունիսի 17-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 28-ամյա Աննա Ս.-ն և հայտնել, որ մայրն իրենց բնակարանից գտել է հոր թաքցրած ներարկիչն ու թմրանյութը:
Մեկնած օպերատիվ խումը հիշյալ բնակարանում հայտնաբերել է 24 մլգ ծավալով ներարկիչ՝ 5 մլ դեղնավուն լուծույթով:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Աննա Ս.-ի հայրը` 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և օգտագործում է որպես թմրանյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
