«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատվել է 22 ծառ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:47
Հունիսի 16-ին, ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնից ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, որ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում անտառների պահպանության վիճակի դիտարկումներ իրականացնելու արդյունքներով հայտնաբերվել են ապօրինի հատված 22 ծառերի կոճղեր, որով պետությանը պատճառվել է 594.000 դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ծառերից 7-ը 2011 թ. աշնանը ապօրինի հատել է 1971 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
