Փորձաշրջան` Դոնեցկի «Մետալուրգում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:36
Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում մասնակցում են Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: Նրանք «Ուրալի» հետ «Մետալուրգի» անցկացրած ընկերական հանդիպման երկրորդ կեսին խաղադաշտ են մտել: Հանդիպման ժամանակ կողմերի դարպասները մնացել են անառիկ` 0:0:
«Մետալուրգի» կազմում հանդես է եկել նաև Գևորգ Ղազարյանը, իսկ «Ուրալի» կազմում` Դենիս Թումասյանը:
Հունիսի 20-ին «Մետալուրգը» ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայի «Ռուդարի» հետ:






Facebook
Tweet This
Email This Post
