Սպայի ծեծի դեպքը կքննի ոստիկանությունը, դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել որոշման դրդապատճառները
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:27
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը:
Քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը:
«Անկախ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հրաժարվեց մեկնաբանել դատախազի հանձնարարության դրդապատճառները:






Facebook
Tweet This
Email This Post
