Առաջ դեպի ԽՍՀՄ` դրական իմաստով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2012 14:09
Գյուղատնտեսության ոլորտի շատ պատասխանատուներ ճիշտ քաղաքականություն չեն վարում, ու գյուղացին մնացել է մենակ իր խնդիրների հետ: Այս խնդիրներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալ, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Որպես հարցերի լուծում, ֆերմերն առաջարկում է ստեղծել կոլեկտիվ տնտեսություններ, բայց ոչ այն պատկերացումներով, որով արդեն մի քանի նման փորձ արվել է տարբեր համայնքներում, եւ արդյունք չի եղել:
«Կոլեկտիվ տնտեսության մի քանի ծրագրեր ստեղծվեցին, որոնցից ոչ մեկը չի աշխատում: Հարցի լուծումը սուբսիդիան չէ, այլ դոտացիան` այդպես են կանգնում գյուղացու կողքին` դոտացիա ու իրացում:
Մենք կարող ենք դեմքով կանգնել դեպի քսան տարի առաջ, երբ ամեն տարի տասնհինգ-քսան հազար տոննա կարտոֆիլ ու կաղամբ էր բարձվում սառնարան վագոնները եւ ուղարկվում միութենական այլ հանրապետություններ: Ես գյուղատնտեսության նախարարույթունից պահանջում եմ հողերի կոլեկտիվացում, բայց ոչ իրնց մեթոդներով: Ոչ թե մարդիկ միավորվեն, այլ հողերը` տնտեսությունները»,- նշեց ֆերմերը:
Նրա պատկերացրած կոլեկտիվացման դեպքում ոչ թե հողերի սեփականատերերը պետք է միավորվեն, երբ մեկի հողը մյուսի հողից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, այլ հողերը միավորվեն` հողերի խոշորացման ծրագրով: Որպեսզի կես-կես հեկտար հողակտորները կազմեն 20-50 եւ այլն հեկտար հողեր: Ու դրանից հետո, ըստ ֆերմերի, պետք է իրականացվեն գյուղացուն օգնելու, նրա կողքին իրոք կանգնելու ծրագրեր:






Facebook
Tweet This
Email This Post
