Կարտոֆիլի ցանքատարածություները վարակվել են անհայտ ցեցով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2012 13:33

Մալաթիայի շուկայում սանիտարահիգիենիկ ոչ մի պայման չի պահպանվում եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ այնտեղից նաեւ վնասատուներ են տարածվում ցանքատարածություններ:  Օրինակ, Կարտոֆիլի ցանքատարածություններում հայտնվել է նոր տեսակի վնասատու, որը, ամենայն հավանականությամբ «եկել» է Թուրքիայից: Թուրքիայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի հետ այդ ցեցը եկել է Վարդենիս, իսկ այնտեղից` կարտոֆիլի հետ, մալաթիայի գյուղմթերքների շուկա: Մալաթիայից էլ արդեն տարբեր ճանապարհներով ցեցը տարածվել է Արարատյան դաշտավայրում, եւ հիմա վնաս է հասցնում կարտոֆիլի լոլիկի եւ այլ կուլտուրաների ցանքատարածություններին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալ, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:

«Դա կարտոֆիլի ու լոլիկի  ցեց է, կամ մեկ այլ տեսակի վնասատու, դեռեւս չգիտենք: Եթե դա իրոք կարտոֆիլի ու լոլիկի ցեց է, պետք է համապատասխան գերատեսչությունները պարզեն ու մեզ տեղեկացնեն, որպեսզի մենք  համապատասխան միջոցներ ձենարկենք»,- նշեց ֆերմերը:

Իսկ պատկան մարմիններն այս մասին լռում են, քանի որ նրանց ձեռնտու չէ բարձրաձայնել իրենց ներկրած սերմացուի վատ կողմերի մասին:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply