Սիրիայի համար նախատեսված ուղղաթիռներով բեռնված նավը կանգնեցրել են Շոտլանդիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 12:33

Ռազմական ուղղաթիռներով ու հրթիռներով բեռնված ռուսական նավը կանգնեցվել է Շոտլանդիայի առափնյայում: The Daily Telegraph-ը գրում է, որ   ապահովագրական ընկերությունը չեղյալ է հայտարարել ռուսական ФЕМКО ընկերության բոլոր ապահովագրությունները` բրիտանական կառավարության պահանջով: Բեռնատար «Ալաիդ» նավը, որում ենթադրաբար ուղղաթիռներ են Սիրիայի համար, պատկանում է հիշյալ ընկերությանը:

Ապահվագրության չեղյալ հայտարարումը կապված է նավի ենթադրյալ բեռի հետ:

Standard Club ընկերությունն արդեն տեղեկացրել է «Ալաիդի» սեփականատիրոջն իր որոշման մասին: Բրիտանական անվտանգության ծառայություններն իրենց որոշումը բացատրում են ԵՄ-ի` սիրիական վարչակարգի նկատմամբ սահմանված  պատժամիջոցներըի խախտմամբ: Անվտանգության ծառայությունները հետևում են նավին այն պահից սկսած, երբ ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնեց, որ այն Բաշար Ասադի վարչակարգին   սպառազինություն է հասցնում:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, ռուսական բեռնանավի վրա Ми-25 ուղղաթիռներ են, որոնք  բարձվել են Կալինինգրադի նավահանգստում: Սրանք հին ուղղաթիռներ են, որոնք վերանորոգվել են: Սիրիական իշխանությունները դրանք ստացել էր դեռևս ԽՍՀՄ-ից:

Սիրիայում իշխանությունների ու ապստամբների միջև կոնֆլիկտի սրացումից հետո ԵՄ պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ: Հիմա եվրոպական երկներին արգելված է ոչ միայն զենք մատակարարելը Ասադին ու նաև ապստամբներին, այլև նման բեռներին ապահովագրություն տրամադրելը:  Հիմա նավը կվերադարձվի ռուսական նավահանգիստ:

 

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply