Էլինա Դանիելյանը հաղթեց Կատերինա Լահնոյին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2012 12:33

Կազանում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը շարունակում է գլխավորել Էլինա դանիելյանը: Մեր երկրի ներկայացուցիչը,  8-րդ տուրում հաղթելով  ուկրաինուհի Կատերինա Լահնոյին, միավորների իր պաշարը հասցրեց 6-ի:   Դանիելյանը, խաղալով սպիտակ խաղաքարերով,  29-րդ քայլին ստիպեց մրցակցուհուն անձնատուր լինել:

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Մուզիչուկ – Գալյամովա` 1:0
Հոու Յիֆան – Կոստենյուկ` 1:0
Կոներու – Ստեֆանովա` 1:0
Իլդիզ – Ն. Կոսինցևա` ½:½
Տ. Կոսինցևա – Չմիլիտե` ½:½

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply