Անգլերենի միջին գնահատականը 13,2 է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2012 12:30

Նախնական տվյալներով անգլերենի միասնական քննության միջին գնահատականը 13,2 է: Սա գրեթե նույնն է, ինչ նախորդ դիմորդաշատ տարիների ցուցանիշները: Այսպես, 2011-ին անգլերենի միջին միավորը եղել է 9,73, 2010-ին`13,3, 2009-ին` 13,9:

Անդրադառնալով թեստերի բարդության մասին լուրերին` ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն ասում է, որ առաջին հայացքից տրված գնահատականը սուբյեկտիվ է. թեստերի բարդության աստիճանի մասին խոսում է քննական միջին գնահատականը, անբավարար ստացած դիմորդների թիվը և այլն:

Իսկ այդ ցուցանիշները նախորդ տարիներից գրեթե չեն տարբերվում: Նշենք, որ վերջին մի քանի տարիներին սովորաբար դիմորդներն ամենահեշտը համարում էին օտար լեզվի քննությունը և հենց այս առարկայից էլ արձանագրվում էին ամենաբարձր գնահատականները:

Հունիսի 15-ին 9175 դիմորդներ քննություն հանձնեցին 6 օտար լեզուներից: Ամենամարդաշատը անգլերենն էր, որի համար հայտագրվել էր 8173 դիմորդ և քննությանը ներկայացել 7816-ը:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply