Առանց պայմանավորվածության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2012 12:15

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C Խմբում կայացած վերջին` 3-րդ տուրի հանդիպումներից հետո  հայտնի դարձավ, որ պայքարը շարունակելու են Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Իսպանիացիները 1:0 հաշվով հաղթեցին խորվաթներին, իսկ իտալացիները  2:0 հաշվով առավելության հասան իռլանդացիների նկատմամբ:

Ի դեպ, մտավախություն կար, որ պայմանավորվածություն կարող է լինել: Եթե Իսպանիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվեր 2:2 հաշվով, ապա երկու թիմերն էլ  դուրս կգային քառորդ եզրափակիչ, սակայն ամեն բան որոշվեց ազնիվ պայքարում:

Այսպիսով, Իսպանիայի հավաքականն ունի 7 միավոր, ապա հաջորդում են` Իտալիայի (5), Խորվաթիայի (4), Իռլանդիայի (0) ներկայացուցիչները:

Տեխնիկական արդյունքներ

Խորվաթիա – Իսպանիա` 0:1

Նավաս,88

Իտալիա – Իռլանդիա` 2:0

Կասանո, 35, Բալոտելի, 90

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply