Պաշտպանության նախարարը մեկնել է Սլովակիա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 23, 2009 17:55

seyran_ohanyan_naxararԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply