Պակիստանում աշխատանքից կազատեն գեր ոստիկաններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 11:07

Պակիստանի Փենջաբ գավառի ոստիկաններին պետը հանձնարարել է անցնել խիստ սննդակարգի ու նիհարել:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Հաբիբուր Ռեհմանը արդեն հրաման է արձակել, որի համաձայն,  գավառի 175 հազար ոստիկանների գոտկատեղի շրջագիծը պետք է 38 դյույմը չգերազանցի (96,5 սմ):

«Ես սննդակարգ եմ պահում ու կարողացել եմ նիհարել, իսկ ինչու չեք կարող դուք էլ այդ անել»,-ասել է նա ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

Փենջաբի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ ոստիկանների 50% ավելորդ քաշ ունի, իսկ Ռավալինդի քաղաքում 77% են կազմում գեր ոստիկանները:

Պահանջը հիմնավորվում է այն բացատրությամբ, որ  «գեր ոստիկանները  չեն կարող հարկ եղածին կերպ հետապնդել ավազակներին, թալանչիներին ու մյուս հանցագործներին»:

Ոստիկանները պարտավոր են նիհարել մինչև ամսվա վերջ: Նրանք կարող են մարզադահլիճներ հաճախել, վազել ու, ի վերջո, սահմանափակել սննդի քանակը: Իսկ նա , ով չի համապատասխանի նոր չափակարգին, աշխատանքի չեն թողնի, իսկ հետո, անհաջողության դեպքում, ընդհանրապես կազատեն ծառայությունից:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply