Օձերն անհանգստացնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2012 11:09


Հունիսի 18-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում և Երևանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Հունիսի 18-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply