$2,176,587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դիմումատուների միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2012 10:59

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների  վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի   տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող  հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում  համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:

Արդյունքում, մոտ $2,176,587 ԱՄՆ դոլար  կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջև, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:

Փաստաբան Վարդգես Եղիայանը փոխանցեց  նաև, որ   այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply