Բալթիկ ծովի հատակին ՉԹՕ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 10:50

Գիտնականները հակված են  կարծելու, որ Բալթիկ ծովի հատակին հայտնաբերված հսկայական առարկան, որի տրամագիծը շուրջ 60 մ է, ոչ երկրային ծագում ունեցող  խորտակված տիեզերասարք է:

Ջրասուզակները, հետազոտելով օբյեկտը, հայտարարել են, որ արգելակման 300-մետրանոց հետք են հայտնաբերել: Սակայն, արևմուտքի հետազոտողները դեռևս չեն կարողանում դրա ծագման մասին մի եզրակացություն անել: Համենայն դեպս, գտածոն երկրային ծագման ոչ մի առարկայի նման չէ:

Օբյեկտի մասին ասվում է, որ այն ոչ ուղիղ շրջանի ձև ունի (գուցե որոշ մասեր վերացել են) ու անհարթ եզրեր: Որոշ մասեր ծածկված են մոխիր հիշեցնեղ նյութով, չնայած Բալթիկ ծովում վաղուց հրաբխային ակտիվություն չի դիտվել:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply