Ռումինիայի վարչապետը մեղադրվում է գրագողության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 10:24

Անգլիական Nature ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ասվում է, թե Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի 432-էջանոց դոկտորական թեզը բառ առ բառ արտագրված է այլ աղբյուրներից` առանց հղման: Երկրի բարձրագույն  որակավորման հանձնաժողովի ղեկավարը Nature -ին ասել է, որ «գրագողության ապացույցները սպառիչ են», այնուամենայնիվ, Պոնտան պատրաստ է ցանկացած ստուգում անցնել:

Վիկտոր Պոնտան դոկտորական  ատենախոսություն է պաշտպանել Միջազգային քրեական դատարանի աշխատանքի վերաբերյալ, 2003-ին:

Քաղաքական գործիչը Ռումինիայի վարչապետի աթոռն է զբաղեցրել 2012-ի ապրիլի վերջին, երբ երկրի խորհրդարանը  անվստահության քվե ներկայացրեց Միխայ Ռազվան Ունգուրյանուին:

Ի դեպ, 2012-ի ապրիլին գրագողության մեջ մեղադրվեց նաև երկրի նախագահ Պալ Շմիտը. այն ժամանակ նա հրաժարվեց իր իրավասություններից:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply