ԱՄՆ-ի աճուրդում վաճառվել է Ռոմանովների ընտանիքին պատկանող ափսեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 10:00

Նիկոլայ  I-ի սպասքից մեկ ափսե է վաճառվել ԱՄՆ-ի  աճուրդում 591 դոլարով: 1837-ին պատրաստված ափսեն վաճառվել է eBay ինտերնետ աճուրդում: Ափսեի վրա մակագրված է «Համայն Ռուսիո կայսր և միապետ  Նիկոլայ»: Ափսեն վաճառքի է հանվել հունիսի 8-ին: Լոտի նախնական արժեքը 99 ցենտ էր: 10 օրում այն հասավ 591,2 դոլարի:

Ով  է լոտի նոր տերը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ ափսեն վաճառքի էին հանել Նորբ և Մերի Նովոսին ամուսինները` Մերիլենդից:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply