Ճապոնիային սպառնում է հզոր թայֆունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2012 9:45

Ճապոնիային է մոտենում «Գուչոլ» թայֆունը, որի պատճառով այսօր հետաձգվել է 185 ավիաչվերթ:

Երեկոայն թայֆունի հարվածի տակ կհայտնվի Կյուսյու կղզին, դրանից հետո այն կհասնի Հոնսյու կղզու կենտրոնական հատված:

Իշխանություններն արդեն նախազգուշացրել են տեղի բնակչությանը սողանքների ու ջրհեղեղների հավանականության մասին ու կոչ արել առանց անհրաժեշտության տներից դուրս չգալ ու  դրսի աշխատանք չկատարել: 2 հազար մարդ տեղեկացվել է հավանական տարհանման մասին:

«Գուչոլ» անվանումն առաջացել է ասիական մի համեմունքի  անունից:

Տարերքը գրոհում է Ճապոնիայի վրա 50 կմ/ժամ արագությամբ: Աղետի պատճառով արդեն հորդառատ անձրևները հեղեղում են երկրի հարավը: Թայֆունի կենտրոնում քամին 50մ/վրկ-ի հասնում:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply