Դիպուկահարի կրակոցից հայ զինվոր է սպանվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 18:12
Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի հարազատներին:






Facebook
Tweet This
Email This Post
