Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 23, 2009 17:43

Ժողովրդագրագետ Ռուբիկ Եգանյան այսօր ասուլիսում ասաց, որ
Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ է առաջացել. գրանցվում են քիչ ամուսնություններ, շատ՝ ամուսնալուծություններ, ծնելիության էլ՝ ցածր մակարդակ:

«Պատճառներից մեկը հեղափոխական անցումներն են կյանքի բոլոր ոլորտներում` երկրաշարժ, պատերազմական իրողություներ, շրջափակումներ,- ասաց նա,- Ծնելիության նվազեցում ամեն պարագայում լինելու էր, բայց ավելի դանդաղ, համաչափ, որովհետև աշխարհի միտումը գնում է դեպի դրան. փոխվում է մարդու կենսակերպը, կրթատիպը»:

Վերջին տարիներին ծնելիության 20-30 տոկոս անկումը պայմանավորված է միգրացիոն մեծածավալ արտահոսքով, տնտեսական եւ սոցիալ հոգեբանական գործոններով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի խոսքով՝ իրենք այժմ խնդիրների լուծումների վրա են աշխատում:

«Մենք ժողովրդագրական փոսում ենք հայտվել, 1988 թ. հետո լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել, և պատճառը մեր քիչ ու տեսանելի լինելն է,- ասաց նա,- Եթե ծնելիությունըը 1991 թ.՝ անկախության առաջին տարում, կազմում էր 79. 880 երեխա, ապա 2008 թ.՝ 48. 968»:

Եթե նախորդ տարիներին երեխա ունեցող մայրը ստանում էր 30 հազար դրամ, ապա 2009 թ. հունվարի 1-ից այն դարձել է 50 հազար: Աշխատող մայրերը երեխայի մինչեւ 2 տարեկան դառնալը ստանում էին ամսական 3 հազար դրամ նպաստ, իսկ այժմ այն հասել է 18 հազարի: Իսկ 3-ից ավել երեխաներ ունեցող մորը հասնում է 450 հազար խրախուսական դրամ (տրվում է մեկ անգամ), որը 2012 թ., ըստ Բաբաջանյանի, կդառնա 1 միլիոն:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply