Մաթեմատիկայից 77 դիմորդ 20 է ստացել, իսկ միջին գնահատականը 11,6 է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 18:05

Պաշտոնապես հրապարակվել են մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: Մաթեմատիկայի միջին գնահատականը 11,6 է:  Հիշեցնենք, որ այս տարի մաթեմատիկայի քննությունը կազմակերպվել է շտեմարանային եղանակով, ինչի արդյունքում էլ քննական միջին գնահատականը նախորդ տարիների համեմատությամբ բարձր է. 2011-ին միջին գնահատականը մաթեմատիկայից եղել է 6,2, 2010-ին` 10,3, 2009-ին` 10,8:

Քննությանը մասնակցել է նախապես հայտագրված 8957 դիմորդներից 8598-ը, բացակայել է 359-ը:

Մաթեմատիկայից առավելագույն միավորներ` 17,25-20 է ստացել 747 դիմորդ (8,7 տոկոսը): Նրանցից 77-ը վաստակել է 20 բալ: Այս ցուցանիշը ևս բարձր է նախորդ տարիների համեմատությամբ` 2010-ին 20 էր ստացել 4, իսկ 2009-ին` 2 դիմորդ:

2177 դիմորդ (25,3 տոկոսը) հավաքել է 13,5-17,25 միավոր, իսկ 4338 դիմորդ (50,5 տոկոս) էլ վաստակել է նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25: Այս անգամ անբավարար է ստացել  դիմորդների 15,5 տոկոսը` 1336  մարդ:  Նշենք, որ 2011-ին անբավարար էր ստացել դիմորդների 67,1,  2010-ին`  25,43 տոկոսը:

Կայացել է նաև մաթեմատիկայի արդյունքների բողոքարկումը: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն ասում է, որ եզակի բողոքարկումներ են եղել, բողոքարկողներից շատերն էլ պարզապես սխալ են հաշվարկած եղել իրենց գնահատականը:

Դիտվել է 2187 անգամ:
Print Friendly

Leave a Reply