Կառավարությանը նոր կադրեր անհրաժեշտ չե՞ն….

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 15:28

“Նոր խնդիրներ լուծելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են նոր կադրեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կառավարության նոր կազմի վերաբերյալ այսպես իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Մինասյանը գտնում է, որ խնդիրներ կային, որոնք շատ կարևոր ու հրատապ էին նախորդ կառավարության գործունեության ընթացքում, դրանք հակաճգնաժամային ծրագրի իրականցումն էր, դա այն մարտահրավերներն էին, որ կապված էին Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի հետ, ուստի այս առումով պատգամավորը կարծում է, որ կառավարության այն կազմը, որ գործում էր նախորդ չորս տարիների ընթացքում, իր դերը հաջող է կատարել. “Չեմ կարծում, որ այն նոր խնդիրները, որոնց մասին մենք պետք է խոսենք, անպայմանորեն ենթադրում են ռադիկալ փոփոխություններ կառավարության կազմում”:
Բանախոսը հակիրճ ներկայացրեց, որ հիմնական, առանցքային խնդիրը, որ դրված է կառավարության գործունեության ծրագրում, դա մրցունակ պետության գաղափարն է. “Այդ մրցունակ պետության տեսլականի իրականացումը զետեղված է երեք գերակայություններում: Առաջինը` մրցունակ տնտեսությունն է, երկրորդը` մրցունակ ծառայությունների համակարգը և երրորդը` մրցունակ մաքսային կապիտալի համակարգն է”:
Մինասյանը նաև կարծում է, որ այն ծրագիրը, որոնցով Հանրապետական կուսակցությունը ներկայացավ ժողովրդի դատին, ըստ էության, ժողովրդի կողմից ստեղծված ծրագիր էր: Նա նաև պատահական չի համարում, որ այդ ծրագրողվ իրենց կուսակցությունն ստացավ մեծամասնություն խորհրդարանում, և, ըստ նրա, հենց այդ հենքի վրա էլ կառուցված է կառավարության գործունեության ծրագիրը:
ՀՀԿ-ական պատգամավորը մի կարևոր հագամանք ևս փորձեց նշել, որը խնդիրների լուծման համար ջանքերի համադրման գաղափարն է, որն, ըստ բանախոսի, բխում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունից, ուստի այստեղ պատգամավորը կարևոր է համարում, որ կառավարությունը հանդիպի բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացված են խորհրդարանում, իհարկե, առաջին հերթին, իրենց կոլաիցիոն գործընկերոջ` Օրինաց երկիր կուսակցության, հետո նոր մյուսների հետ:

Վահե Մակարյան

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply