Չորս ավտոպատահարից` ութ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 18, 2012 15:19
Հունիսի 17-ին, ժամը 19.10-ին, Խանջյան փողոցի թիվ 50 շենքի մոտ «ԶԻԼ-554-Մ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի թունելային հատվածի պատին:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 17-ին, ժամը 15.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը, 3 ուղևորները և «ՎԱԶ- 21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
Հունիսի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենա է հարվածել ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
Դիտվել է 952 անգամ:





Facebook
Tweet This