Հույն առաջնորդը «երդվել» է վերադարձնել Ստամբուլն ու Սմիրնան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 15:08

«Ոսկե արշալույս» կուսակցության առաջնորդ Նիկոլաս Միխոլոլիակոսը Ֆեսսալոնիկի ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է   երբեմնի` բյուզանդական կայսրության մասշտաբներով Հունաստանի հզորությունը վերականգնելու  իր հսկայական պլանների մասին: Նա ասել է.«Մենք կվերադարձնենք Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ), Սմիրնան (Իզմիրը), մենք կվերադարձնենք Սև ծովը»:

Իսկ իր կուսակցության քննադատներին պատասխանելով` ասել է. «Այո, մենք ռասիստներ ենք, մենք ազգայնականներ ենք: Մենք դա չենք թաքցնում»:

Նա սուր քննադատության է ենթարկել Ֆեսսալոնիկի քաղաքապետին, որը մտադիր է  քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն անվանել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անունով:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply