Թե ինչու Օսկանյանի դեմ այժմ քրեական գործ հարուցվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 15:05

Մկրտիչ Մինասյանը բոլորվին համաձայն չէ այն վարկածին, թե Օսկանյանին չեզոքացնում են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ կարծում  է` դա ընդամենը որոշ մարդկանց` քաղաքական շահարկումով  մտածելակերպի արդյունք է:

«Չկա այդպիսի բան եւ այդպիսի բան չի կարող լինել: Եթե քրեական գործը հարուցված է, ու քրեական տարրը չկա, ուրեմն այդտեղ խնդիր չի կարող ծագել: Ու հաստատ համոզված եմ, որ եթե քրեական տարրը չկա, ուրեմն այդ մարդը հաստատ լինելու է այն, ինչ կա` այսինքն` ազատ քաղաքական գործիչ, եւ իր նկատառումներն ու հայացքները կարողանալու է ազատ արտահայտել եւ իրականացնել: Իսկ եթե կա քրեական տարր, օրենքով պետք է պատժվի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա նշեց, որ ընթանում է քննություն, եւ Օսկանյանը շատ խելացի մարդ է, եւ եթե ինքն արդար է, ապա կարողանալու է իր արդարությունն ապացուցել: Իսկ թե ինչո՞ւ հենց այս պահին Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցվեց, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց  հարցով` «եթե քրեական գործ հարուցվեր մինչ ընտրությունները, ի՞նչ էիք ասելու` ասելու էիք` չթողեցին մարդը դառնար պատգամավոր, որպեսզի անձեռնմխելիությունից օգտվի եւ այլն եւ այլն»:

Բանախոսը նշեց, թե ինքը կուզեր, որ Վարդան Օսկանյանը կարողանար քննությամբ ապացուցել, որ այդ ամենը ոչ թե հանցանք է, այլ ընդամենը զանցանք կամ թյուրիմացություն: Բայց եթե դա հանցանք է, ապա պետք է օրենքով նախատեսված վերաբերմունքը կամ հասանելիք իր պատիժը ստանա:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply