Ամուսնության համար աղոթող իսրայելացի կանայք րաբբիի գերեզմանին վարտիքներ են թողնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 14:38

Ամուկում գտնվող Հովնաթան բեն Ուզիելի  տապանաքարի մոտ աղոթելու են  գնացել 25 հազար չամուսնացած աղջիկներ ու կանայք: Հավատացյալ հրեաները համոզված են, որ դա օգնում է կյանքի ընկեր գտնելուն:

Սրբի գերեզմանը հսկող Իսրայել Դերին ասում է, որ ուխտագնացների  թիվը տարեցտարի ավելանում է: Րաբբի բեն Ուզիելը ապրել է երկրորդ տաճարի փլուզումից մի քանի տասնյակ տարի առաջ: Նա  Մարգարեների գիրքը  թարգմանել է արամեերեն: Իսկ թե ինչու են հենց նրան խնդրում կյանքի ընկեր  գտնելու համար` պատմությունը լռում է: Գուցե այն պատճառով, որ սուրբն ինքը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել, սակայն աղոթել է ուրիշների համար, որ նրանց բախտն այդ հարցում բերի:

Ուզիելի ճանաչումը  բարդացնում է տապանաքարի հսկիչի կյանքը նրանով, որ ուխտագնաց կանայք այնտեղ թողնում են սպիտակեղեն. վարտիքներ, կրծկալներ, վերնաշապիկներ, կարծելով, որ դա կնպաստի  իրենց հաջողությանը:

Րաբբիները բազմիցս են դիմել ուխտագնացներին` խնդրելով, որ նրանք դադարեցնեն նման «զոհաբերությունները»,   կամ, գոնե, ավելի խելամիտ իրեր թողնեն: Որոշ չափով այդ հորդորները տեղ են հասել, քանի որ հիմա կանանց մեծ մասն այստեղ գլխաշոր   է թողնում, սակայն դրանով չի  նվազում գլխավոր նվերի` վարտիքների քանակը:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply