Պետք լինի`ես էլ կգնամ պատերազմի. Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 14:39

Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր սադրանքները պլանավորում է, որպեսզի ճնշում գործադրի թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության վրա,- կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ նրա` Բաքվում ուշի-ուշով հետևում են Անդրկովկասյան զարգացումներին և, հատկապես, Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, և չի բացառվում, որ նրանց վերջին քայլերը կապվում են հենց Իրանի շուրջ ծավալվող զարգացումների հետ:
Անդրադառնալով ադրբեջանական վերջին հարձակումներին` Մանասյանն ասաց. “Ես այդքան չեմ կարևորորում այդ հարձակումները: Շատ ավելի վտանգավոր է այն, որ Ադրբեջանն ուզում է բոլորի մեջ ամրապնդի այն գաղափարը, որ նա իրավունք ունի ուժով վերցնելու այսպես կոչված “իր” հողերը: Մենք ամեն կերպ պետք է հասկացնենք միջազգային հանրությանը, որ նա օրենքով իրավունք չունի անգամ մի թիզ հող պահանջելու մեզանից”:
Մանասյանը նաև նկատում է, որ հասարակության մեջ չպետք է խուճապ լինի պատերազմի վերսկսկման թվացյալ հավանականության վերաբերյալ, քանզի նախ նա կարծում է, որ պատերազմի հավանականություն չկա, քանզի Ադրբեջանը պատրաստ չէ դրան, հետո էլ, պետք չէ ընդհանրապես խուճապի մատնվել ու լուրեր տարածել, թե իբր հասարակության ներսում խուճապ կա:
Իսկ ինչ վերբերում է առաջիկայում ծրագրվող զորավարժություններին և դրա հետ կապված այն հարցին, թե արդյոք դա պատերազմի նախատարաստություն է, Ալեքսանդր Մանասյանը մեջբերեց հայտնի խոսքերը, որ խաղաղության համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի. “Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Ընդհանրապես` ամբողջ աշխարհում բոլորը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, քանի որ առկա է մրցակցություն: Մենք պետք է պատրաստ լինենք նաև տնտեսապես: Խաղաղությունը լավ է, բայց չպետք է մոռանանք հնարավոր պատերազմի մասին: Պետք լինի` ես էլ կգնամ պատերազմի”,- եզրափակեց իր խոսքը քաղաքագետը-փիլիսոփան:

Վահե Մակարյան

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply