Ադրբեջանը ստուգու ՞մ է մեր ամրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 14:30

Ղարաբաղյան խնդիրը միայն քաղաքագետների հարց չէ, խնդիրն ունի ռազմական և հոգեբանական կողմ ևս: Ընդհանրապես, ճիշտ կլինի, որ մենք այս դեպքերն ու իրադարձությունները քննարկենք ոչ թե ժամանակի առումով լոկալ իմաստի տակ, այլ վերջին 20 տարիների զարգացումկների ֆոնի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
“Այս զարգացումների ընթացքում Ադրբեջանը միշտ էլ փորձել է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտություն և միաժամանակ միջազգային հանրության մոտ փորձել է ամրագրել այն կերպարը, որ ինքը իրավաբանորեն արդարացի է”,- նկատեց Մանասյանը:
Ըստ Մանասյանի` վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանական դիվանագիտության գլխավոր խնդիրը եղել է դա, որ միջազգային հանրության առաջ ամրագրել մի կերպար, որ ինքը արդարացի կողմ է և որ ինքը իրավունք ունի դիմելու բոլոր միջոցներին խնդիրը իր օգտին լուծելու համար:
“Ընդհանրապես երկու վարկած կարող է լինել այս հարցում. մեկը, դա Ադրբեջանի կատարած ինքնուրույն քայլն է, որ ուզում է ցույց տալ, թե ինքն է նախաձեռնողը, բնական է` Անկարայի հետ, և երկրորդն այն է, որ այդտեղ կա նաև միջազգային որոշ շրջանակների մասնակցություն”,- կարծում է քաղաքագետը և ավելացնում, որ եթե ընդունենք, որ Ադրբեջանի ինքնուրույն քայլերն են, ապա կարելի է ասել, որ նա ստուգում է մեր ամրությունը, իսկ երկրորդ վարկածի դեպքում արդեն խնդիրը մի քիչ բարդանում է անկասկած, և պետք է արդեն մեր դիվանագիտությունը դա հաշվի առնի և ավելի լավ աշխատի:
Սակայն, պետք է հաշվի առնել մեր քայլերը թե’ առաջին տարբերակի դեպքում, թե’ երկրորդ:
Ինչ վերաբերում է այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ապաա Մանասյանը այն գնահատում է, որպես նախապատրաստում երկու երկրների նախագահների հանդիպմանը. “Այս հանդիպումից որևէ բեկումնային բան պետք չէ սպասել: Բայց ինչ էլ որ լինի, այս հանդիպումները մեզ համար խնդրի ոչ հայանպաստ կերպարի շրջանակներում է հանդես գալիս»,-ասաց նա:

Վահե Մակարյան

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply