Աշխարհը պետք է իմանա ադրբեջանական դիվերսիոն խմբերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 14:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարծիքը ԼՂՀ խմդրի կարգավորման հարցում միատեսակ է ` կոնֆլիկտը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները պահպանելով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահները  նաեւ կպահանջեն երկու երկրներին` Հայաստանին եւ Ադրբեջանին, նոր կոնֆլիկտներ չստեղծել եւ նպաստել խաղաղ բանակցությունների առաջ ընթանալու գործին: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այսօր կայանալիք հանդիպմանը, բանախոսը նշեց,  որ մեր արտգործնախարարը բանակցությունների ընթացքում հստակ կներկայացնի բոլոր փաստերը, որ այդ բոլորը տեղի են ունեցել ինչ-ինչ նպատակներով եւ տեղի են ունեցել մեր հարեւան երկրի զինված ուժերի դիվերսիոն խմբերի միջոցով:

«Բնական է, որ մենք պետք է ադեկվատ պատասխան տայինք` ուղղակի անհնար է ադեկվատ պատասխան չտալը: Եվ ես կարծում եմ, որ ե’ւ երկրի նախագահի հայտարարությունը, այն ավելի կոշտ հայտարարությունը որ արվեց, այդ ոգով այսօր մեր արտգործնախարարը կներկայացնի մեր դիրքորոշումը: Բանակցույթունների այս փուլում ավել բան ուղղակի չի կարելի սպասել: Աշխարհը կիմանա, որ դիվերսիոն խմբեր կան, որոնք գործում են, եւ գործում են այն պահին, երբ Հիլարի Քլինթոնը գտնվում է այս տարածաշրջանում: Թե ինչու, այդ մասին շատ է խոսվել, Այստեղ ալիեւյան կլանն իր անձնական միլարդները պահպանելու եւ հանրության ուշադրությունը շեղելու խնդիր է լուծում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply