ՀՀԿ-ն հաշվի կառնի գործընկերների առաջարկները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 14:15
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի նկատմամբ խորհրդարանական այլ ուժերի դիրքորոշումներին, ապա դրանք տարբեր կարող են լինել ՀՀԿ-ի դիրքորոշումից: Բայց կարող են տարբեր լինել նաեւ միմյանցից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը նշեց, որ եթե այդ ուժերն անգամ դեմ քվեարկեն ծրագրին կամ չմասնակցեն քվեարկությանը, դա էլ է քաղաքական դիրքորոշում, եւ դրա մեջ ողբերգություն Մկրտիչ Մինասյանը չի տեսնում:
«Թե ինչպիսին կլինի այլ ուժերի դիրքորոշումները, ես դժվարանում եմ աել, բայց համոզված եմ, որ առանձին կուսակցություններն իրենց դիրքորոշումները կունենան առանձին բնագավառների նկատմամբ, որոնք կարող են մեկը մյուսին հակադիր լինել: Բայց ՀՀԿ-ն եւ կոլալիցիոն մեր մյուս գործընկերը` ՕԵԿ-ը, դրական դիրքորոշում են ունենալու: Իսկ դուք գիտեք, որ մենք, երկուսս միասին, ունենք մոտավորապես 76 պատգամավոր, այնպես որ այստեղ այդ խնդիրն այդպես չի դրված»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա ասաց նաեւ, որ այն հարցերը, որ ՀՀԿ-ի գործընկերենրը խորհրդարանում` արմատական, թե ոչ արմատական ընդդիմությունը կամ կառուցողական ներկայացվող գործընկերենրը, կառաջարկեն, քննարկման արդյունքում, եթե իրապես իրատեսական լինեն այդ առաջարկները, անպայման հաշվի կառնվեն:






Facebook
Tweet This
Email This Post
