Կառավարության նոր ծրագիրը ներառում է մեր կյանքի բոլոր բնագավառները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 14:01
Կառավարության ներկայացրած ծրագիրը բաղկացած է մեր կյանքի, տնտեսության, հասարակական կյանքին, հոգեւոր-մշակութային կյանքին վերաբերող բոլոր բնագավառերի վերաբերյալ ծրագրերով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա, անդրադառնալով 2008-11 թվականների` կառավարության ներկայացրած ծրագրին եւ դրա կատարմանը, նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այն բոլոր ծրագրերը, որ կային` տնտեսության զարգացման եւ այլն, որոշակի կոռեկցիաների ենթարկվեցին:
«Այն ժամանակ, երբ ծրագիր էր մշակվում, ոչ մեկի մտքով չէր անցնում, թե ճգնաժամ կլինի, որ համաշխարգհային այսպիսի իրավիճակ պետք է լինի եւ աշխարհում պիտի տեղի ունենան պրոցեսներ, որոնք տեղի ունեցան: Բնականաբար, մեր կառավարությունը, համենայն դեպս, առաջնային համարեց եւ լուծեց ծրագրերում տեղ գտած սոցիալական ողջ բլոկը: Սոցիալական ողջ բլոկը, փաստորեն, գնաց այն ուղղությամբ, ինչ նախատեսվել էր: Իհարկե, եթե մենք տնտեսության զարգացում ունենայինք այն մակարդակով, ինչ նախատեսված էր ծրագրերում, եթե համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չլիներ, այդ դեպքում, բնականաբար, զարգացման այլ մակարդակ կլիներ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունն այսօր կայունացման պրոցեսում է, և ծրագրերը, որոնք նախատեսված են առաջիկա 4-5 տարիներին, անպայման ընթացք կստանան:






Facebook
Tweet This
Email This Post
