Թուրքիայում անհնագստացած են Վալերի Բուայեի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 13:48
Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն կրկին պատգամավոր է ընտրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Բուայեի ընտրվելու կապակցությամբ Թուրքիան հերթական անգամ ցայտնոտի մեջ է ընկել:
Բուայեն հաղթանակ է տարել Ռոնի Բուշե ընտրատարածքում` ստանալով ձայների 50.65 տոկոսը և հետ թողնելով սոցիալիստ թեկնածու Քրիստոֆ Մասին:
Թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Բուայեն հայտարարել էր, որ պատրաստվում է Հայոց ցեղաապանության վերաբերյալ ևս մեկ օրինագիծ մշակել: 2011 թվականի դեկտեմբերին Սենատ ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը երկրի Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական էր ճանաչվել:
Միաժամանակ թուրքական կողմին անհանգստացրել է նաև այն փաստը, որ հայամետ գործչի` Սենատ անցելու հետ մեկտեղ ընտրություններում պարտություն է կրել թուրքամետ գործիչ Ժան-Ֆիլիպ Մորյեն:






Facebook
Tweet This
Email This Post
