Գյումրիում սպանել են 77-ամյա մի կնոջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2012 13:32
Հունիսի 16-ին, ժամը 21.30-ին, «շտապօգնության» կայանից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի մասերում սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Լալայան փողոցի թիվ 123/050 տնակից հիվանդանոց է տեղափոխվել տնակի բնակչուհի, 1935 թ. ծնված  Ռոզա Խաչատրյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում  մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին, ժամը 05.10-ին, պարզվել է, որ հունիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալայան փողոցի հիշյալ  տնակի մոտ տարեց կնոջը դանակով հարվածել  է 20-ամյա Հարություն Հ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հարություն Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Հարություն Հ.-ն ձերբակալված է:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 613 անգամ:
Print Friendly

Leave a Reply