Արգենտինայում ՀՀ դեսպանը հանդիպել է արգենտինահայ գործարարներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 18, 2012 13:08

Հունիսի 14-ին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն այցելեց հայ-արգենտինյան առևտրի պալատ: Հանդիպման սկզբում, որին ներկա էին մոտ 40 արգենտինահայ գործարարներ, պալատի նախագահ Օնիկ Բոյաջյանը ներկայացրեց պալատի ստեղծման պատմությունը և իրականացվող գործունեությունը:

Անդրադառնալով հայ-արգենտինյան առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց արգենտինահայ գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ենթատեքստում: Նա հանգամանորեն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ հնարավոր է հաջողությամբ տնտեսական գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել:

Այնուհետև ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի հետ գործարար կապերի խթանման խնդիրներին:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply