37-ամյա տղամարդուն բերման են ենթարկել Արամ Խաչատրյանի արձանի մոտից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 12:56
Հունիսի 18-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արամ Խաչատրյանի արձանի մոտից բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում նկատելով ոստիկաններին` ձեռքից նետել է ստվարաթղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգվածը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
