Սաուդյան Արաբիան հրաժեշտ տվեց իր թագաժառանգին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 12:43
Կիրակի Մեքքայում տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Նաիֆ ալ Աբդել Ազիզ ալ Սաուդի թաղման արարողությունը: Ժնեևում նախօրեին երկարատև հիվանդությունից վախճանված 78-ամյա հանգուցյալի մարմինը հատուկ չվերթով Շվեյցարիայից բերվեց Մեքքա: Սգո արարողությունը տեղի ունեցավ Մեքքայի գլխավոր մզկիթում, թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզի գլխավորությամբ:
Թաղման արարողությանը մասնակցելու համար Մեքքա էին ժամանել Եգիպտոսի զինված ուժերի ֆելդմարշալ Հուսեյն Թանթաուին, Լիբանանի նախկին վարչապետ Սահադ Հարիրը, ԱՊԼ ներկայացուցիչներ և այլն:
Հիմա Սաուդյան Արաբիայի 89-ամյա թագավորը դժվար ընտրության առջև է գահաժառանգի հարցում: Անցած տարի հոկտեմբերին գահաժառանգ Սուլթանի մահից հետո շատերը կարծում էին, որ նրա տեղը կզբաղեցնի արքայազն Սալմանին, սակայն, թագավոր Աբդել Ազիզան հավանական 8 թեկնածուներից նախընտրեց արքայազն Նաիֆին:
Նոր գահաժառանգ ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հաճախ է հնչում արքայազն Սալմանի անունը, որը ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:






Facebook
Tweet This
Email This Post
